«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Տեղեկացնում ենք, որ փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը փետրվարի 18-ին և 19-ին չի այցելելու Ազատության հրապարակ: Վազգեն Մանուկյանը քաղաքացիներին Ազատության հրապարակում կսպասի փետրվարի 20-ին՝ ժամը 15:00-ին»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր փետրվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Ազատության հրապարակում մեծ հանրահավաք անցկացնելու մասին։ «Հայրենիքի փրկության շարժումը» պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Շարժման՝ ժամանակավոր կառավարության վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։