Կառավարության նիստում 2021 թվականի պետբյուջեում փոփոխություններ են կատարվել Եվրամիությունից դրամաշնորհի վերջին փուլով ակնկալվող 6 միլիոն եվրոյի ստացման հետ կապված: Այս գումարին համարժեք դրամով Կառավարության պահուստային ֆոնդը կհամալրվի:
Բյուջեի օժանդակության մասին համաձայնագրով ԵՄ-ն Հայաստանին հատկացրել է 30 միլիոն դրամ, որն ուղղվել է կորոնավիրուսային համաճարակի հակազդմանը:
Գումարից 24 միլիոն դրամն արդեն տրամադրվել է 2020 թ.-ին և ներկայում ակնկալվում է մնացած 6 միլիոն եվրոյի ստացումը։