Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում հանդիպում ունեցավ ռուսաստանահայ մտավորական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:
«Տեղի ունեցավ հանգամանալից քննարկում համահայկական օրակարգի հարցերի շուրջ, մեծապես կարևորվեցին Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամարապնդումն ու այս ուղղությամբ հետագա համատեղ քայլերի իրականացումը»,- տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից: