ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն՝
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ու նրա օգնական Ինգա Վարդանյանը փետրվարի 19-22-ը գործուղվել են Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի)՝ «IDEX 2021» միջազգային պաշտպանության համաժողովին և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
Իսկ Զարեհ Սինանյանն ու Լիանա Սիմոնյանը գործուղվել են Ռուսաստանի Դաշնություն: Նրանք փետրվարի 24-ից մինչև մարտի 7-ը ներառյալ կլինեն Մոսկվայում, Տյումենում, Չելյաբինսկում, Եկատերինբուրգում՝ հետպատերազմյան շրջանում հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների, մշակույթի գործիչների, լրագրողների հետ հանդիպելու և հետագա համագործակցության ուղիները քննարկելու նպատակով:
Մեկ այլ որոշմամբ էլ Տարոն Չախոյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: