Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը չի մեկնաբանում մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, թե, իբրև, Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։
Աննա Նաղդալյանը Armenia Today-ի հետ զրույցում ասաց, որ այդ լուրերն ապատեղեկություններ են։
Հիշեցնենք, որ Տելեգրամ ալիքներով լուրեր են պտտվում, որ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն առաջիկայում կհեռանա պաշտոնից։ Մասնավորապես, որ նա արդեն ազատման դիմում է գրել: Այս պահին, սակայն, Արտաքին գործերի նախարարի նոր թեկնածու են փնտրում, որից հետո կհայտարարվի նրա հրաժարականի մասին:
Նշենք, որ Արա Այվազյանն Արտաքին գործերի նախարարի պաշտոնն ստանձնել էր անցյալ տարի՝ նոյեմբերին։