Անհնազանդության ակցիաները շարունակական են լինելու: Երկուշաբթի օրվանից ամեն օր բողոքի ակցիաներ են տեղի ունենալու, մինչև հասնենք այս չարիքի կառավարության հեռացմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Հայրենիքի» փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Ըստ նրա՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է յուրովի արտահայտել իր դժգոհությունը իշխանության դեմ:
Իշխան սաղաթելյանը նաև շեշտել է, որ երկրի ցանկացած ցնցման, ցանկացած իրավիճակի պատասխանատուն վարչապետի: «Մենք նրան առիթ տվել ենք անցնցում հեռանալու և պետք է մինչև հիմա հեռացած լիներ»,- ասել է Ի. Սաղաթելյանը: