«Հայրենիք» կուսակցությունը պայքարելու է Նիկոլ Փաշինյանի հեռացման, այնուհետև ընտրություններ անցկացնելու համար: Բայց եթե, անկախ մեր կամքից, Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ արտահերթ ընտրություններ լինեն, մենք պետք է մասնակցենք և ընտրությունների միջոցով քշենք այս իշխանություններին: Լրագրողների հետ զրույցում նշել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը
Արթուր Վանեցյանն անդրադարձել է նաև պատերազմի թեմային. «Քրեական գործ պետք է հարուցվի այս պատերազմի սկսման, ընթացքի և արդյունքների վերաբերյալ, որի շրջանակներում պետք է բազմակողմանի քննություն անցկացվի և տրվեն բոլոր հարցերի պատասխանները»: