Ես ըմբոստ մարդ եմ և պատգամավորի լիազորությունը լիարժեք իրականացնելու հնարավորությունը տեսա կուսակցությունը թողնելու մեջ: Այս մասին Armenia today-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության նախկին անդամԳևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով խմբակցությունից հեռանալու մասին հարցին:
Նա շեշտել է, որ ոչ թե կուսակցությունից է հեռացել, այլ խմբակցությունն է լքել, քանի որ խմբակցության անդամ լինելու հանգամանքն է, որ շատ դեպքերում արգելք է հանդիսանում կարծիքը հնչեցնելու գործում:
Ինչ վերաբերում է այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությանը, ապա Գևոր Պետրոսյանը նշել է, որ որևէ մեկի հետ որևէ համաձայնություն, նախնական կուլիսային պայմանավորվածություն չկա:
«Պարզապես ինձ ազատել եմ զսպաշապիկից, սակայն չեմ կարող բացառել հետագայում որևէ քաղաքական ուժի հետ համագործակցությունը: Բայց այս պահին չկա նման ուժ որևէ մեկի հետ ես պայմանավորվածություն, համաձայնություն չունեմ»,- ավելացրել է պատգամավորը: