Նախորդ օրը «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր ԱԺ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը պատասխանեց այս օրերին քննարկվող մի շարք հարցերի:
Անդրանիկ Քոչարյանը Վազգեն Մանուկյանին կոչ է անում ոչ թե ուրիշներին ուղարկել, այլ անձամբ գնալ, որպեսզի դուռը բացողները հասկանան, թե իրենց հետևից ով է եկել, ինչու է եկել, և ինչպես պաշտպանվել նրանցից: Ապա նա անդրադարձավ Վազգեն Մանուկյանի այն հայտարարությանը, թե պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ գրավել կառավարական շենքերը, հիշեցնելով նոյեմբերի 10-ին տեղի ունեցածը, ասաց, թե նման հայտարարություններ անելուց առաջ պետք է իմանալ, որ այդ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետական անվտանգության համակարգը մոնոպոլ իրավունք ունի կրակելու:
Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավար Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը` ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն ասել է․
«Իրենց վզին շուրջ 10 հազար մարդու արյուն կա, հիմա նորից փորձ անել կրակել ժողովրդի վրա, նոր խելագարություն է:
Իհարկե, ես հասկանում եմ այդ ծերունի ավազակի տվայտանքներն առ այն, որ իշխանությունը կորցնելուց հետո ինչ է սպասվում իրեն ու իր թիմին։ Սա է այսօրվա իշխանությունը, եթե իրենց թվում է, որ կարող են այս ժողովրդին վախեցնել իրենց հայտարարություններով ու հետ կանգնեցնել այս պահանջից, չարաչար և խստորեն սխալվում են, այս պայքարը կանգ չի առնելու, գնալու է մինչև վերջ
Իրենք լավ գիտեն, որ պետք է կրակեն ժողովրդի վրա, որ փրկվեն, պահեն իրենց իշխանությունը, հակառակ դեպքում՝ պատասխան են տալու ամեն ինչի համար»։