«Հայաստանի ընդդիմությունը վաղը կշարունակի բողոքի ակցիաները»,- այսօր ընդդիմության նախաձեռնած երթին ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Ըստ նրա` տեղեկություններ կան, որ Հայաստանի վարչապետը վաղն առավոտյան այցելելու է կառավարության շենքերի 3-րդ մասնաշենք:
«Ես ձեզ կոչ եմ անում ներկա լինել և արտահայտել ձեր բողոքն ու վրդովմունքը: Ինչպես պայմանավորվեցինք, մեր երկրում և քաղաքում այդ անձը տեղաշարժվելու իրավունք չունի », – ասաց նա:
Սաղաթելյանը հորդորեց քաղաքացիներին փետրվարի 23-ի առավոտյան լինել նշված շենքի 2 մուտքերի մոտ `վարչապետի «ազատ տեղաշարժը կանխելու» համար:
Նաև փետրվարի 23-ի երեկոյան նախատեսվում է երթ դեպի դատախազության և ոստիկանության շենքեր: