Ընդդիմության երեկվա հանրահավաքից հետո հայտարարվեց, որ այսօր ժամը 11։30-ին քաղաքացիները շրջափակելու են ՀՀ կառավարության 3-րդ շենքը, որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներս մտնի շենք՝ Շրջակա միջավայրի նախարարություն։
Սակայն, մինչ ակցիայի մեկնարկը ոստիկանական ուժերը տարբեր կողմերից շրջափակել էին Կառավարության թիվ 3 մասնաշենքը։
Հավելենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ ընդդիմության ներկայացուցիչների՝ «Դավաճան», «Թուրք» վանկարկումների տակ մտավ կառավարական շենք։
Խորհրդակցության ավարտից հետո Փաշինյանը՝ կրկին թիկնազորի ուղեկցությամբ և ոստիկաններով պաշտպանվելով, հեռացավ կառավարական շենքից։
Մանրամասները՝ տեսանյութում․