Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային, հայտնում է Կառավարության պաշտոնական էջը:
Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը ջերմ շնորհավորանքներ է հղել Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիային դժվար ժամանակահատվածում Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար՝ մասնավորապես բարձր գնահատելով Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծված պատերազմի հետևանքով ծագած մարդասիրական աղետից հետո Հայաստանին 3,6 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ Ճապոնիայի կառավարության որոշումը:
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժն ու հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել Հայաստանում ճապոնացի ներդրողների ակտիվացմանն առնչվող հարցերին և տարածաշրջանային զարգացումներին: