Ըստ ըստ, էության մենք գտնվում ենք պատերազմի հետևանքների հաղթահարման փուլում և իհարկե, կան, հետևանքներ, որոնք անհաղթահարելի են: Այս մասին 1in.am-ի եթերում իր հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մանսավորապես, նկատի ունեմ մեր ընկած եղբայրներին, մեր նահատակներին, որոնց, ցավոք, այլևս չենք վերադարձնի: Մենք, ընդհանուր առմամբ, այսօր ունենք և՛ ներքին, և՛ արտաքին մարտահրավերներ: Եվ, իմ գնահատմամբ, թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերները կապվում են անվտանգային իրավիճակի հետ: Սա էր պատճառը, որ պատերազմի ավարտից անմիջապես հետո ես, որպես առաջնային խնդիր, ձևակերպել եմ Հայաստանում և Հայաստանի շուրջ անվտանգություն և կայունություն ապահովելու օրակարգը: Չենք կարող ասել, որ այս խնդիրը 100 տոկոսով լուծված է, բայց, կարծես թե, վստահ քայլերով գնում ենք այդ ուղղությամբ:
Հարցին՝ Սյունիքում անլուծելի խնդիր ունենք՝ Փաշինյանը պատասխանեց.
«Կարծում եմ՝ Սյունիքում անլուծելի խնդիր չունենք: Սա չի նշանակում, որ մենք չունենք խնդիրներ: Բայց, կարծում եմ, Սյունիքում անվտանգային որոշակի երաշխիքների համակարգ է գործում: Պարզ է, որ միջավայրը փոխվել է: Արդեն կան որոշակի լարումներ, բայց համոզված եմ՝ լարումները ժամանակի ընթացքում կմեղմվեն: Մանավանդ, որ մտադիր ենք լայնածավալ սոցիալ- տնտեսական ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել Սյունիքում: Ընդհանուր առմամբ, մեր խնդիրն է այսօր հՀայաստանի և Արցախի շուրջ հնարավորինս բարենպաստ միջավայր ձևավորել և ձևակերպել ու սա այն ամենօրյա խնդիրն է, որի վրա մենք աշխատում ենք»: