Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում անդրադարձավ կոմունիկացիաների ապաշրջափակմանը:
Հարցին՝ ապաշրջափակման գործընթացը կապ ունի Սյունիքի շուրջ անհանգստության հետ՝ նա պատասխանեց.
«Ցանակցած իրավիճակի փոփոխություն անխուսափելիորեն որոշակի մտահգոությունների և անհանգստությունների է բերում: Ինչ վերաբերում է կոմունիկացիաների բացման թեմային, կարծում եմ՝ այդ խնդրի կառուցողական ու փոխշահավետ լուծումը այն գործոններից է, որը մեր տարածաշրջանին կարող է բերել երկարատև ու կայուն խաղաղություն: Բացի այդ, կարող է տնտեսական օգուտներ բերել, փոխել Հայաստանի, նաև տարածաշրջանի տնտեսական դիմագիծը և պոտենցիալը: Կոմունիկացիաները, թերևս, այն անոթներն են, որոնք մեզ կապում են տարածաշրջանին ու տարածաշրջանը կապում են մեզ»:
Հարցին՝ ապաշրջափակման գործում ո՞վ շահագրգիռ կողմը՝ նա պատասխանեց.
«Բոլորն են շահագրգիռ՝ Ռուսաստանն է շահագրգիռ, Վրաստանը, Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան, ՀՀ-ն: Այլ բան, որ յուրաքանչյուրի շահագրգռությունը ընդհանրություններ և տարբերություններ ունի մյուսների շահագրռությունների հետ: Եվ այստեղ կարևոր է, որ հետևողական քննարկումների արդյունքում կարողանանք հանգել պատկերացումների տարբերությունների մեղմացմանն և ընդհանուրությունների ընդգծմանը»: