Այսօր՝ ժամը 17:00-19:00-ին, Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կրկին կայցելի Ազատության հրապարակ՝ հանդիպելու քաղաքացիների հետ: Այս մասին
հայտնում է Հայրենիքի փրկության շարժումը:
«Ձեզ հուզող բոլոր հարցերը, այդ թվում՝ Շարժման գործունեության հետ կապված, հնարավորություն ունեք քննարկելու Վազգեն Մանուկյանի հետ»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներըը կրում են ամենօրյա բնույթ, իսկ շարժման առաջնորդը երեկոյան երկու ժամ է անցկացնում Ազատության հրապարակում: