Կառավարության որոշմամբ «ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը» կներկայացվի Ազգային ժողով:
Ինչպես փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց՝ 2020 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին կառավարության զեկույցը պատրաստվել է՝ հաշվի առնելով 2020 թ․ ընթացքում Հայաստանի առջև ծառացած անվտանգային և սոցիալ-տնտեսական մարտահրավերները:
Սակայն 2020 թվականին Հայաստանի առջև ծառացած հիմնական խնդիրները նոր կորոնավիրուսի համավարակը և 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմն են եղել: Ներառվել են նաև արդյուքներ՝ տարբեր ոլորտներից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստեց, որ 2020 թվականին ՀՀ-ն, փաստանի, իրականացրել է ճգնաժամային կառավարում, քանի որ մարտից սկսած Հայաստանը ճգնաժամի մեջ է: Հետևաբար զեկույցում ներառված է կառավարությանը հաջողված ու չհաջողված հարցերի ցանկը: