Ազգային ժողովն արտահերթ նիստ է անցկացնելու, որի ժամը դեռ հայտնի չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Արտահերթ նիստ է հրավիրվում «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների նախաձեռնությամբ։
Արման Աբովյանը նշել է, որ արտահերթ նիստ հրավիրելու երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված:
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Հավելենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին ժամը 16։00-ին հրավիրել է Հանրապետության հրապարակ։ Իսկ «Հայրենիքի փրկության շարժումը» քաղաքացիներին հրավիրել է Ազատության հրապարակ։