Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հինգշաբթի հայտարարել է, որ Անկարան դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը:
«Թուրքիան դեմ է աշխարհի ցանկացած երկրում իշխանության բռնազավթման փորձերին։ Դա նաեւ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին»,- հայտարարել Է նա՝ Բուդապեշտում Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ բանակցությունների ավարտին:
Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան «Հայաստանի իշխանությունների հետ շփումներ չի ունեցել», սակայն Անկարան «սկզբունքային դիրքորոշում ունի հեղաշրջումների վերաբերյալ»: Բացի այդ, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարծիք է հայտնել, որ «տարածաշրջանում կա հնարավորության պատուհան, որը բոլորը պետք է օգտագործեն»:
Հիշեցնեք, որ փետրվարի 25-ի առավոտյան ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը:
ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ԳՇ հայտարարությունը համարում է ռազմական հեղաշրջման փորձ՝ իր կողմնակիցներին կոչ անելով հավաքվել Երևանի Հանրապետության հրապարակում: