«Հարթակներից հնչող ու լրատվամիջոցներից տարածվող տեղեկությունները, թե, իբր, «Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատախազությունը սանկցիա է պատրաստում, որպեսզի շտուրմի ու զինված խմբերի միջոցով սանկցիա կիրառի, մտնի ՊՆ ու ձերբակալի հայկական բանակի գեներալներին»: Դատախազությունը հրահանգ կատարող չէ, և չկա առհասարակ նման բան»,- գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքում Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Դատախազությունը պատրաստվում է ձերբակալել գեներալներին:
Հիշեցնենք նաև, որ փետրվարի 25-ի առավոտյան ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: