Եվրամիությունը ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և կոչ անում բոլոր կողմերին պահպանել զսպվածություն ու հանդարտություն: ԵՄ-ում ընդգծել են, որ քաղաքական բոլոր տարաձայնություններն անհրաժեշտ է լուծել քաղաքական երկխոսության ճանապարհով: Այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։
«Ժողովրդավարական և սահմանադրական կարգի պահպանումը միակ միջոցն է, որով Հայաստանը կարող է արդյունավետ արձագանքել մարտահրավերներին»,- ասված է հայտարարության տեքստում:
Armenia: All actors should keep calm & avoid rhetoric/actions that escalate the situation, have to respect democratic principles & processes. According to 🇦🇲Constitution the Army “shall maintain neutrality in political matters & be under civilian control” https://t.co/EaNZ0TmeWU
— Peter Stano (@ExtSpoxEU) February 25, 2021