Ռուս սենատորները կապ են պահպանում իրենց հայաստանյան գործընկերների հետ։ ՌԴ Դաշնային խորհրդի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հույս ունի Հայաստանում իրավիճակի շուտափույթ կարգավորման՝ գործող օրենսդրության շրջանակներում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
«Մեր եղբայրական հայ ժողովրդին մաղթում ենք իրավիճակի շուտափույթ կարգավորում՝ սահմանադրության և գործող օրենսդրության հիման վրա։ Մեր հայաստանյան գործընկեր-խորհրդարանականների հետ շփման մեջ ենք գտնվում»,- ասել է Կոսաչովը՝ հավելելով, որ ընթացիկ իրադարձությունները համարում է ինքնիշխան Հայաստանի զուտ ներքին գործ։