«Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է։ Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը պահպանեն հանգստություն։ Մենք կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել»,- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի խոսքերն է մեջբերում ՌԻԱ «Նովոստի»-ն։
ՄԱԿ-ում նաև կողմերին կոչ են արել «ներառական երկխոսություն» սկսել լարվածության թուլացման և քաղաքական հակասությունների լուծման համար:
«Դա պետք է անել Սահմանադրության և ժողովրդավարական գործընթացի նկատմամբ լիակատար հարգանք ցուցաբերելով»,- հավելել են կազմակերպությունում:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ի առավոտյան ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել է Փաշինյանի հրաժարականը։
ՀՀ վարչապետը գլխավոր շտաբի հայտարարությունը համարել է ռազմական հեղաշրջման փորձ։