Այսօր՝ ժամը 11-ին, նախատեսված է ԱԺ խորհրդի նիստ հրավիրել, որի շրջանակում պետք է քննարկվի ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների՝ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը: Այս մասին Facebook-ի էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ խորհրդի նիստը պետք է կայանար փետրվարի 25-ին՝ ժամը 18։00-ին, սակայն ԱԺ «Իմ քայլի» խմբակցության պատգամավորները չէին ներկայացել խորհրդարան, և նիստը չեղարկվել էր։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ ԶՈւ ԳՇ-ն փետրվարի 25-ին հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց։