ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի որոշումը դեռ չի ստորագրել։
Այս մասին Armenia Today-ին հայտնեցին ՀՀ նախագահի տեղեկատվության և լրատվության վարչությունից։
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Վարչապետն այն ռազմական հեղաշրջման փորձ է որակել։
Հիշեցնենք նաև՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանից բացի, որոշում է կայացրել պաշտոնից ազատել նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին:
Հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, դիմելով Օնիկ Գասպարյանին, ասաց, որ նա ինքնակամ ազատման դիմում գրի և հեռանա՝ բանակը չհանելով ժողովրդի դեմ։
Հավելենք, որ նախագահը, դիմումը ստանալու օրվանից սկսած, 3 օր ժամանակ ունի ստորագրելու համար Օնիկ Գասպարյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը ստորագրելու կամ այլ որոշում կայացնելու համար։