Մամուլում տարածված տեղեկությունը, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկն իր առարկություններով հետ է վերադարձրել, չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին Armenia Today հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։
«Նախագահը եռօրյա ժամկետ ունի: Այդ ընթացքում կկայացնի իր որոշումը»,- ասաց Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող տեղեկություններով՝ նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին է վերադարձրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու որոշումը, նա առարկում է վարչապետի կայացրած որոշումը։
Հիշեցնենք նաև, որ գործող օրենսդրությամբ Արմեն Սարգսյանը եռօրյա ժամկետում կամ պետք է հաստատեր, կամ առարկեր՝ հետ վերադարձնելով։
Եթե Նիկոլ Փաշինյանը չընդունի վերադարձը, նախագահը կարող է այն ուղարկել ՍԴ, որտեղ կքննվի առաջարկի սահմանադրականության հարցը: Այդ ընթացքում Օնիկ Գասպարյանը շարունակելու է մնալ Գլխավոր շտաբի պետ: