Ընդդիմության ներկայացուցիչ Արթուր Վանեցյանը ՀՀ նախագահի հետ հանդիպումից մանրամասներ հայտնեց:
Որպես սահմանադրության երաշխավոր, նախագահին խնդրել ենք լուծել մեր երկրում ստեղծված արտառոց և աննորմալ վիճակը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«Երկուստեք ֆիքսվեց, որ առաջնահերթ է մեր պետական շահը, և բոլորը առաջնորդվելու են պետական շահի առաջ մղմամբ»,- ասաց Վանեցյանը:
Ինչ վերաբերում է Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը ստորագրելուն, ապա Վանեցյանն ասաց, որ նախագահն այսօր հանդիպելու է Գասպարյանին, ինչպես նաև ԳՇ ղեկավար կազմի հետ, լսելու է նրանց: Սակայն նախագահն իրենց՝ ընդդիմությանը, ապագա որոշման մասին որևէ ազդակ չի տվել: Նա պարզապես լսել է իրենց առաջարկները:
Հիշեցնենք, որ գործող օրենսդրությամբ Արմեն Սարգսյանը եռօրյա ժամկետում կամ պետք է հաստատի, կամ առարկի դիմումը՝ հետ վերադարձնելով։
Եթե Նիկոլ Փաշինյանը չընդունի վերադարձը, նախագահը կարող է այն ուղարկել ՍԴ, որտեղ կքննվի առաջարկի սահմանադրականության հարցը: Այդ ընթացքում Օնիկ Գասպարյանը շարունակելու է մնալ Գլխավոր շտաբի պետ: