Փետրվարի 26-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ: Այս մասին հայտնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը:
«Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն ռուս-հայկական փոխգործակցության արդիական հարցերի շուրջ: Կարևորվել է հատկապես Ռուսաստանում հայկական համայնքի և Հայաստանում ռուս քաղաքացիների վիճակին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Զարեհ Սինանյանն ու Լիանա Սիմոնյանը գործուղվել են Ռուսաստանի Դաշնություն: Նրանք փետրվարի 24-ից մինչև մարտի 7-ը ներառյալ կլինեն Մոսկվայում, Տյումենում, Չելյաբինսկում, Եկատերինբուրգում՝ հետպատերազմյան շրջանում հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների, մշակույթի գործիչների, լրագրողների հետ հանդիպելու և հետագա համագործակցության ուղիները քննարկելու նպատակով: