«Հայ ազգային կոնգրես» կուսակցության խոսնակ Արման Մուսինյանը հերքում է մամուլում շրջանառվող տեղեկությունը:
Նշենք, որ լրատվամիջոցներից մեկում տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնն այսօր այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատուն և երկարատև զրույց ունեցել ՀՀ առաջին նախագահի հետ:
Արման Մուսինյանն իր Facebook-ի էջում գրել է, որ նշված հրապարակումը բացարձակ սուտ է և հետապնդում է զուտ սադրիչ նպատակ: