ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանում Եվրոպական միությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«ԵՄ-ն անհրաժեշտ է համարում պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը և կոչ է անում լիակատար կատարել հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթները, մասնավորապես, ռազմագերիների փոխանակման և աճյունների վերադարձի վերաբերյալ: ԵՄ-ն կոչ է անում բանակցություններ սկսել հակամարտության կայուն կարգավորման շուրջ, որի արդյունքում տարածաշրջանում կայուն խաղաղություն կլինի:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա Եվրոպական միությունն ընդգծում է, որ միջազգային հումանիտար իրավունքը պետք է պահպանվի»:
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: