Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հարցազրույց է տվել ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը։
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման վերաբերյալ Այվազյանը նշել է.
«Մենք երբեք չենք հրաժարվում հանդիպումներից։ Սակայն ցանկացած հանդիպում, եթե այն չի կազմակերպվում միայն դրա անցկացումն արձանագրելու նպատակով, պետք է համապատասխանի որոշակի չափանիշների։ Առաջին հերթին, խոսքը համապատասխան մթնոլորտի ստեղծման, կոնկրետ օրակարգի ձևավորման մասին է, և, պակաս կարևոր չէ նաև այն, որ մյուս կողմը պատրաստ լինի գալ պայմանավորվածության»։