Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտության գոտի տեղափոխված բոլոր օտարերկրյա վարձկանները պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն տարածաշրջանից:
Այս մասին ՌԻԱ- Նովոստի-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:
«Ադրբեջանի ղեկավարության որոշումը ՝ իր երկիրը դարձնել թուրքական արբանյակ և ահաբեկչության օջախ, լուրջ սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային անվտանգության համար», – ասել է Այվազյանը: