Եթե Հանրապետության նախագահը ստորագրեր որոշումը, կնշանակեր, որ հաստատում է հարվածը բանակի դեմ, և միայն մեկ ճանապարհ կար բանակը պաշտպանելու՝ առաջարկն առարկություններով հետ ուղարկելը, ինչն էլ արեց Արմեն Սարգսյանը. Բաղրամյան պողոտայում անցկացվող հանրահավաքի ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյան՝ անդրադառնալով ՀՀ նախագահի՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը չստորագրելու որոշմանը:
«Հայ ժողովուրդը կանգնած է բանակի կողքին, ինչպես բանակը՝ ժողովրդի կողքին, այժմ Հանրապետության նախագահն էլ կանգնեց բանակի կողքին, ժամանակն է, որ մնացած բոլոր կառույցները հայտարարեն իրենց կարծիքը: Ես դիմում եմ բոլոր ուժային կառույցներին՝ հայտարարությամբ հանդես եկեք, որ պաշտպանում եք բանակը, հակառակ դեպքում դուք բանակի դեմ եք, դիմում մեր մտավորականությանը, ակադեմիային, բոլոր կազմակերպություններին հանդես եկեք հայտարարություններով, որ կանգնած եք բանակի կողքին»,- նշեց Մանուկյանը