Հիշեցնենք, որ 2008թ.-ի փետրվարին կայացած նախագահական ընտրություններից հետո Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմությունը բողոքի ակցիաներ էր սկսել։ Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ընդդիմության ցույցը ցրելու, ցուցարարների և անվտանգության ուժերի միջև տեղի ունեցած բախումների հետևանքով մարտի 1-ից 2-ը Հայաստանում զոհվել էր տասը մարդ: