Հավաքվել են պահեստազորի գեներալներ, սպաներ, Ազգային անվտանգության, Ոստիկանության քննչական մարմիններից, մաքսային, հարկային մարմիններից: Բոլորն իրենց մտահոգություն են հայտնում երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված և եկել են այստեղ քննարկել ու հասկանալ իրենց մասնակցությունն այդ ճգնաժամից դուրս գալու համար: Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Ա. Վանեցյանը նշեց, որ այս պահին քննարկումը դեռ շարունակվում է. «Կա ֆիքսված փաստ, որ երկրում խորը ճգնաժամ է, և բոլորս մեր ուժերը, փորձը, հեղինակությունը գործադրենք՝ այս ճգնաժամից անցնցում դուրս գալու համար»:
Անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարսգյանի երեկվա որոշմանը՝ նա նշեց. «Որպես Սահմանադրությունը պահպանող՝ Արմեն Սարգսյանն իրականացրեց այն, ինչ պետք է իրականացներ, ինչը ողջունելի է»:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած երթին ու հանրահավաքին՝ նա ասած.
«Ցանկացած հնարավոր բախման թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է և նրանք պետք է անեն ամեն ինչ, որ ՀՀ-ում ներքին բախումներ չլինեն»: