ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը Hraparak.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում առկա իրավիճակին:
Նա, մասնավորապես, ընդգծել է. «Ես, բնականաբար, հետևում եմ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Մեծ ցավ եմ ապրում, և ևս մեկ անգամ կհորդորեմ ոստիկանության իմ հարգելի և սիրելի գործընկերներին, որովհետև այս պահին շատ կարևոր է ոստիկանության դիրքորոշումը, մեկ վայրկյան շուտ կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին ու երբևիցե ուժ չկիրառել ժողովրդի նկատմամբ: Մենք այդ փորձն ունենք տարիներ շարունակ, և վառ ապացույց՝ 2018 թվականի հավաքների ժամանակ, անկեղծ եմ ասում, կարող էր ոստիկանությունը ուժ կիրառել, երբ դեռ հրապարակն ամբողջությամբ լի չէր ժողովրդով, բայց մեր դիրքորոշումն այնպիսին էր, որ ուժ չպետք էր կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ:
Հիմա էլ եմ հորդորում ոստիկանությանը, որովհետև ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, և այն հայտարարությունը, որ Զինված ուժերն արեց, ես՝ ինքս, կանգնում եմ Զինված ուժերի կողքին, և իմ գործընկերներին հորդորում եմ կանգնել Զինված ուժերի կողքին»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: