Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գոհունակություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի այն հայտարարության առնչությամբ, որ վարչապետին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Այս մասին Պեսկովն ասել է ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում:
«Շատ կարևոր է, որ ճշմարտությունն այս հարցում վերականգնվել է»,- նշել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Ավելին, վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: