Ի պատասխան մամուլում շրջանառվող ստահոդ տեղեկությունների՝ հայտնում ենք, որ այսօր կայանալիք երթը չի անցնելու Բաղրամյան պողոտայով։ Այս մասին հայտարարություն է տարածել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ժամը 18.30-ին բոլորիդ հրավիրում եմ Երևանի Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի և երթի»:
Հիշեցնենք նաև, որ 2008թ.-ի փետրվարին կայացած նախագահական ընտրություններից հետո Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմությունը բողոքի ակցիաներ էր սկսել։ Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ընդդիմության ցույցը ցրելու, ցուցարարների և անվտանգության ուժերի միջև տեղի ունեցած բախումների հետևանքով մարտի 1-ից 2-ը Հայաստանում զոհվել էր տասը մարդ: