ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանն անհեթեթ է որակում երկրի վարչապետի չճշտված հայտարարություններ անելը: Այս մասին նա ասաց Armenia Today- ի թղթակցի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչ կարծիքի է պատերազմի ընթացքում «Իսկանդեր» հրթիռների անսարքության վերաբերյալ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի՝ վարչապետի պատասխանը շտկելու մասին:
«Նա հայտարարություններ է անում առանց հաշվարկելու, թե դա ինչ վնասներ կարող է բերել Հայաստանին», – շեշտեց նա:
Հակոբյանի կարծիքով, Գլխավոր շտաբին չպետք է հասցնել այն վիճակին, որ նման հայտարարություն անեն: «Իսկ քաղաքական իշխանությունները գլխավոր շտաբին ստիպել են նման կերպ վարվել»,- վստահ է Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: