Երկրում ճգնաժամ է, որն ունի հանգուցալուծման անհրաժեշտություն, խորհրդարանական կառավարման երկրում խորհրդարանը հավելվածի կարգավիճակ ունենալ չի կարող: ԱԺ նիստի մեկնարկին Աժ նախագահ Արարատ Միրզոյանին դիմելով ասաց անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
«Այդ չարաբաստիկ քաղաքական մենաշնորհի առկայությունը մեզ թույլ չի տալիս ձերբազատվել ռազմական դրությունից, ինքնալուծարվել, վարչապետին անվստահություն հայտնել: Հանգուցալուծման բերեք, որ ունենանք արտահերթ ընտրություններ»,- նկատեց պատգամավորը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ պատգամավորին պատասխանեց, որ հանգուցալուծման տարբերակներ առաջարկվել են։
«Ճգնաժամի հաղթահարման հանգուցալուծումներ առաջարկվել են, նաև հրապարակավ առաջարկվել է ՀՀ վարչապետի կողմից: Բոլոր խորհրդարանականների համար առաջարկը քննարկելը բաց է: Մինչ այդ հնչել են այլ խմբակցություններից առաջարկներ: Կարելի է նստել, պայմանավորվել, հանգուցալուծումը գտնել»,- արձագանքեց ԱԺ նախագահը: