ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը համոզված է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունում որոշում կայացնողը մեկ մարդ է, ուստի, նա չի բացառում որևէ ֆորմատով այդ մեկ մարդու հետ արտահերթ ընտրությունների անցկացման թեման քննարկելը:
Բայց եթե, այնուամենայնիվ, ԲՀԿ-ն չմիանա, ապա հնարավո՞ր է, որ «Իմ քայլը» ԼՀԿ-ի հետ կնքի հուշագիր և գնա 2018 թվականի ճանապարհով, այսինքն՝ խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում և գնում են արտահերթի՝ Սիմոնյանը չի ուզում գուշակություններ անել:
«Պիտի ամեն ինչ անենք, որ մաքսիմալ միասնական դիրքրորշում ձևավորվի»,- ասաց նա:
«Մեզ մոտ կա համաձայնություն և առաջարկ, որ նստենք և այդ քննարկումը սկսենք: Առանց գործընկերների հետ քննարկման, այլ հայտարարություն անել չեմ կարող: Եկե՛ք չստեղծենք իրավիճակ, որ մեկը մյուսի հետ սակարկությունների մեջ մտնի կամ մրցի: Պետք է ամեն ինչ նորմալ անել, որպեսզի արդյունք ունենանք»,- շեշտեց Սիմոնյանը: