Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց նաև «Զենքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է մարտական զենք տրամադրել ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների աշխատակիցներին՝ օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար օգտագործելու հնարավորությամբ:
ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ առաջարկություններ չեն ստացել, հետևաբար, փոփոխություններ չեն կատարվել:
Ըստ ՊԵԿ-ի՝ նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ, որը կօգտագործվի օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար:
Օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն հարկային մարմինները և մաքսային մարմինները՝ մաքսանենգության և այլ հանցագործությունների խափանման ու բացահայտման նպատակով: