Առավոտյան ինձ հետ կապ է հաստատել վարչապետը և առաջարկել հանդիպում՝ քննարկելու այն ամենը, ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների անցկացմանը: Ես համաձայնություն եմ տվել և ենթադրում եմ, որ վաղը կհանդիպենք: Այս մասին հայտնեց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ լրագրողների հետ զրույցում:
Նա նաև նշեց, թե պնդում է, որ Փաշինյանը հրապարակի երեկ հանրահավաքի ժամանակ իր արած այն հայտարարության ապացույցները, թե ԳՇ-ի պետը Սերժ Սարգսյանի դրդմամբ է ստորագրել հայտնի հայտարարության տակ: Իսկ ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա Մարուքյանը կողմնակից է դրանք հրատապ անցկացնելուն ու դեմ է դրանց օրերով հետաձգմանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում առաջարկել էր ընդդիմադիր ուժերին, առաջին հերթին՝ խորհրդարանական, համաձայնվել լուծարել խորհրդարանը և անցկացնել արտահերթ ընտրություններ՝ ստորագրելով համապատասխան հուշագիր: