Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ թեկնածուներից մեկը՝ Սամվել Գրիգորյանը, ինքնաբացարկ է հայտնել։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն իր հերթին ասաց, որ առավոտյան զրուցել է Սամվել Գրիգորյանի հետ, վերջինս էլ հայտնել է, թե ինչու է որոշել ինքնաբացարկ հայտնել։
«Սամվել Գրիգորյանը Սյունիքի մարզի Առաջին ատյանի դատարանի դատավոր է։ Նա ինձ բացատրեց, որ հետպատերազմական շրջանում, հաշվի առնելով Սյունիքի մարզի Առաջին ատյանի դատարանի ծանր վիճակը, անհրաժետ է համարում այսօր քան երբևէ համակարգել դատարանի աշխատանքը և ապահովել դատարանի բնականոն աշխատանքը։ Այդ իսկ պատճառով վերջինս չի հավակնում ստանձնել Վճռաբեկ դատարանի դատարավորի թափուր պաշտոնը»,- ներկայացրեց նա։
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնի համար առաջադրվել էին Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: