Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների՝ Շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ: Այս մասին հայտում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծման, վերջին իրադարձություններով պայմանավորված լարվածության թուլացման ուղիների շուրջ: Շարժման ղեկավարները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու տեսակետները»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ քիչ առաջ «Հայրենք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դուրս է եկել հանդիպումից և մանրամասներ հայտնել: Նա մասնավորապես նշել է, որ առաջիկա ժամերին նախագահը կհայտնի իր դիրքորոշումը ԳՇ պետի ազատման դիմումով ՍԴ դիմելու մասին: