ԵԿՄ նախագահ, «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն Առաջին ալիքի եթերում անդրադարձել է իրենց ուժին ուղղված մեղադրանքներին։
«Ես ուզում եմ պարզ խոսել։ Ասում են՝ Նիկոլ Փաշինյանը դավաճան է։ Այսինքն, էս մեր ընդդիմադիր քաղաքական ուժերը, ոնց ասեմ՝ աշնան 17 ակնթարթը, ասում են՝ ջարդենք, փշրենք։ Հո էս պոլիգոն չի՞, մեր ժողովուրդն են։ Դուք տեսե՞լ եք, որ ինչ-որ մի նորմալ քաղաքական հայտարարություն անեն։ Հլը մենք չգիտենք` ինչ մարտահրավերներ ունենք, և մենք պետք է հզորանանք, ներքին կայունություն ունենանք։ Ես կողմ եմ արտահերթ ընտրություններին և պնդում եմ, որ Հայաստանում արտահերթ անպայման պետք է լինի, որովհետև շրջապտույտի մեջ ենք մտել ու տենց մինչև վերջ կգնանք։ Ամեն անգամ մեկը դուրս կգա մյուսին կասի՝ դավաճան: Ազգային արժեքն է կորում։ Ամեն ինչը պլենդուսից ներքև է իջել: Էսօր ո՛չ նորմալ բանակ ունենք, ո՛չ տնտեսություն ունենք։ Ամենակարևորը մեր համախմբվելն է, ես էդ եմ տեսնում»։
Անդրադառնալով ԳՇ շտաբի հայտարարությանը՝ նա նշեց, որ սխալ է համարում նման հայտարարություն անելը, քանի որ, ըստ նրա, բանակը պարտվել է և ոչ մեկ բարոյական իրավունք չունի նման քայլ կատարելու: Նրա խոսքով, հարցը պետք է լուծվի վարչապետի և ԳՇ շտաբի ինստիտուտների միջև։
«Ժողովուրդ ջան, հայե՛ր, կանգ առեք։ Այսպես չի լինի, մենք չգիտենք՝ վաղն ինչ է լինելու։ Իսկ ով դավաճան է, Փաշինյանը լինի, ով ուզում է լինի, պատմության ու ժողովրդի առաջ պատասխան է տալու։ Եթե լավ գիտեն, որ Փաշինյանը դավաճան է, թող բերեն ապացուցեն։ Հո ես Փաշինյանին չեմ պահում, մեծ սխալներ էլ է արել Փաշինյանը այս ժամանակահատվածում։ Բայց երկրում վտանգավոր իրավիճակ է, ուր ենք այսպես գնում»,-ասաց նա: