Հայաստանի քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք, ընդհանուր առմամբ, գոհունակությամբ արձանագրում ենք, որ Հայաստանի քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը կողմնակից է մեր երկրի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Մեզ համար դա ամենակարևորն է»,-ասել է նա։
Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ է նման քաղաքական գործիչների թվում:
«Անշուշտ, մենք կենտրոնանում ենք Փաշինյանի համապատասխան հայտարարությունների վրա։ Շատ ակտիվ երկխոսություն է ընթանում նրա և Ռուսաստանի նախագահի միջև։ Դուք գիտեք, թե ինչ լարված աշխատանք է նախորդել փաստաթղթի ստորագրմանը, որը վերջ դրեց Ղարաբաղյան պատերազմին։ Այդ հարաբերությունները ևս շատ արժեքավոր են», – ասել է Պեսկովը։