ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու փոխմարզպետի աշխատանքից ազատելու վերաբերյալ որոշում է ստորագրել։
Մասնավորապես, վարչապետի որոշմամբ Ալեքսան Ալեքսանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից:
Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Հենրիկ Մուրադյանն էլ ազատվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից:
Նշենք, որ փոխմարզպետներն ավելի վաղ հայտարարել էին ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարությանը միանալու և վարչապետի ու կառավարության հրաժարականը պահանջելու մասին։