ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բրիֆինգի ժամանակ խոսել է Ադրբեջանում հայ գերիների մասին. «Ռազմագերիների հարցում Մոսկվան ելնում է այն հանգամանքից, որ փոխանակման օպտիմալ բանաձն է՝ բոլորը բոլորի դիմաց»:
Իսկ հարցին, թե ինչ տեղեկություն կա Ադրբեջանում հայ գերիների թվի մասին, նա նշել է. «Այս խնդրի հանդեպ կողմերի դիրքորոշումը տարբեր է: Տվյալները զգալիորեն տարբերվում են: Թվերը, որոնց վրա հենվում է պաշտոնական Երևանը պարբերաբար փոխվում են: Բաքվից այլ տեղեկություն է ստացվում: Հաշվի առնելով նման զգալի տարբերությունները՝ մենք խորհուրդ ենք տալիս դիմել անմիջաբար կողմերին»:
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ ռուս խաղաղապահների միջնորդությամբ ընդհանուր առմամբ վերադարձվել է 79 մարդ. – 63 հայկական կողմում, 16՝ ադրբեջանական. «Կարծում ենք, որ այս հարցի շուտափույթ լուծումը կողմերին թույլ կտա շրջել հարաբերություններում ողբերգական էջերը եւ կենտրոնանալ դրական օրակարգը առաջ մղելու վրա: Ներառյալ տնտեսական ոլորտում»: