ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը ԱՄՆ իշխանություններին կոչ է արել քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ։
Մենենդեսը հիշեցրել է, որ ռազմական գործողությունների ավարտից ավելի քան հարյուր օր անց հայ ռազմագերիները Բաքվի կողմից ապօրինի կերպով պահվում և բացահայտ բռնության են ենթարկվում։
«Սա միջազգային իրավունքի խախտում է, ինչի մասին, ի տարբերություն նախորդ վարչակազմի, մենք պետք է բարձրաձայնենք», – ԱՄՆ Սենատում հայտարարել է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։