ԱՄՆ-ի Բըրբանք քաղաքի խուրհուրդը Արցախը միաձայն ճանաչել է անկախ հանրապետություն և չեղարկել քաղաքի և Հադրութի «բարեկամ» կարգավիճակը, քանի որ այն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել: Այս մասին հայտնում է «Ասպարեզը»։
Ամերիկյան քաղաքի հայ համայնքը 2020 թվականի սեպտեմբերին վերսկսված պատերազմից հետո ամիսներ շարունակ աշխատանքներ է տարել Արցախի ճանաչման ուղղությամբ:
«Շնորհակալություն ենք հայտնում Բըրբանքի քաղաքային խորհրդին և բնակիչներին՝ ինքնորոշման և ազատության համար պայքարում Արցախի ժողովրդին ցուցաբերած աջակցության համար»,- ասել է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի Բըրբանքի մասնաճյուղի նախագահ Սարգիս Սիմոնյանը: Վերջինս շնորհակալություն է հայտնել նաև կոնգրեսական Ադամ Շիֆին, սենատոր Էնթոնի Պորտանտինոյին և նահանգի այլ գործիչների:
Այս ճանաչումը ազդակ է Ադրբեջանի իշխանություններին, որ իրենք մերժում են բոլոր տեսակի բռնարարքները խաղաղ հասարակության նկատմամբ: